Ազգային խոհանոցն ազգային մշակույթի բաղադրատարրն է, որն իր մեջ պահում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլ նաև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը։

Հայաստանի խոհարարական ավանդույթները սկիզբ են առնում պատմության խորքից։ Հայտնի է, որ հայերը խմորման և հացաթխման մասին պատկերացում են ունեցել դեռևս 2500 տարի առաջ։ Հայկական հացը՝ լավաշը, 2014թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Հայկական խոհանոցը նույնքան բազմազան էորքան և Հայաստանն ինքը։ Հայկական շատ կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մնում են անփոփոխ։ Ավանդականությունը դրսևորվում է և՛ կերակուրների պատրաստման տեխնոլոգիայում, և՛ հնաոճ խոհանոցային սպասքի օգտագործման, և՛ սննդամթերքի տեսականու մեջ։ Կերակուրներ պատրաստելիս օգտագործում են կավե ամաններ, ինչպես նաև հատուկ օջախ՝ թոնիր։ Թոնիրը հրակայուն կավից պատրաստված և հողում փորված կոնաձև ցիլինդր է։ Այն օգտագործում են ոչ միայն լավաշ և այլ հացատեսակներ թխելու, այլ նաև ապուրներ պատրաստելու, ձուկ ու թռչուն ապխտելու համար։

Հայկական խոհանոցը հարուստ է տարբեր բաղադրիչներ և բարդ համահոտային գամմա ունեցող կերակրատեսակներով։ Դա պայմանավորված է նրանով, որ հայկական խոհանոցում օգտագործվող մթերքներն աճում են հենց Հայկական լեռնաշխարհի տարածքում և Արարատյան դաշտավայրում։

Հայկական խոհանոցի հիմնական կերակրատեսակները մսից տարբեր եղանակներով պատրաստված ուտելիքներն են։ Մսի առատությունը հայկական սեղանին արդյունքն է այն բանի, որ արդի Հայաստանի տարածքում վաղուց զարգացած է եղել անասնաբուծությունը։ Կերակրացանկում օգտագործվում է ոչխարի, տավարի, հորթի, խոզի, ինչպես նաև թռչնի միս։

Բարի գալուստ 3-րդ մասի հացատուն:

«Մերն ուրիշ է, համն անուշ է»

Հացատան վերաբերյալ բոլոր մանրամասների համար զանգել 043 53 55 50 համարին:

Մեր բացումը` ՇՈՒՏՈՎ :