Բարի գալուստ Հայաստան

Հայաստանն իբրև քաղաքակրթության բնօրրան, հարուտ է տեսարժան վայրերով՝ պատմամշակությային բազմաթիվ հուշարձաններով, որոնք սփռված են ողջ երկրով մեկ՝ հրաշալի բնության գրկում: Հայաստանը լեռներն են, արևը, համով և էկոլոգիապես մաքուր սնունդն ու ջուրը, Հայաստանը խոր կիրճերն են ու թավ անտառները, հյուրընկալության ավանդույթները, անվտանգությունը ամենուր և ամեն ժամի: Հայաստանն աշխարհի հնագույն քրիստոնյա պետությունն է: Հայաստանում տուրերի մեկնում են ընտանիքներով, ընկերների հետ, երբեմն նաև միայնակ՝ և այն անզուգական է տարվա բոլոր եղանակներին: Հայաստանում, Արցախում և Արևմտյան Հայաստանում էքսկուրսիոն տուրերով հետաքրքրվողներին մենք առաջարկում ենք մի շարք տուր փաթեթներ և տուրիստական ծրագրեր:

Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր էքսկուրսիան կարող եք պատվիրել առանձին՝ ընտրելով տարբեր աղյուսակներից: 

Տրանսպորտային միջոցներն ապահովված են օդափոխիչներով եւ անվճար Wi-Fi ինտերնետով Հայաստանի տարածքում: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են: Էքսկուրսիաները վարում են փորձառու էքսկուրսավարներ՝ հաջորդաբար անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Ցանկանու՞մ եք բացահայտել Հայաստանն ամբողջությամբ և ներթափանցել հայկական մշակույթի ու կոլորիտների մեջ:

ArsTour-ը կօգնի Ձեզ` կազմակերպելով ցանկացած շրջագայություն այնպես, որ Դուք և Ձեր հյուրերը կզգաք Ձեզ լիովին բավարարված` ամեն տեսանկյունից:

Մենք սովորաբար տրամադրում ենք բարձրակարգ մեքենաներ, գրագետ ու կոկիկ վարորդներ, ինպես նաև` բանիմաց ուղեկցորդներ` անհրաժեշտության դեպքում:

Ահա` մի քանի գրավիչ երթուղիներ

* բացի ներքոհիշյալ երթուղիներն առկա են նաև բազմաթիվ այլ ուղղություններ, որոնց ընտրությունն իրականցնում ենք միասին` համաձայն Ձեր նախասիրությունների

Գառնի - Գեղարդ

Գառնի - Գեղարդ ճամփորդությունը ձեզ կընկղմի Հայաստանի դարավոր պատմության մեջ, կծանոթացնի հելլենիստական շրջանի և միջնադարյան ճարտարապետության հետ:

Դեպի Տաթև

Տուր դեպի Տաթևի վանք – Տաթևեր ճոպանուղի – Քարահունջ: Շրջագայությունը դեպի Տաթև ընկղմում է Հայաստանի դարավոր պատմության խորքերը, ծանոթացնում յուրօրինակ ճարտարապետության և մտքի թռիչքի հետ:

Տուր դեպի Էջմիածին

Տուր դեպի Սուրբ Էջմիածին - Սբ. Հռիպսիմե - Սբ. Գայանե - Մայր Տաճար – «Էջմիածնի գանձերը» – Զվարթնոց:

Շրջայց Երևանում

Եթե որոշել եք տեսնել հնագույնի և ժամանակակիցի համադրությունը, ապա Երևանով շրջայցը հենց ձեզ համար է: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը Հայաստանում, աշխարհի ամենահնագույն քաղաքներից մեկը:

Տուր դեպի Սևան - Սևանավանք - Նորատուս - Ծաղկաձոր

Ճամփորդություն դեպի Սևան, Կովկասի ամենամեծ և աշխարհի ամենաբարձր լեռնային քաղցրահամ լիճը:Շարունակում ենք ճանապարհը դեպի Նորատուս: Նորատուս գյուղում է գնտվում Հայաստանի ամենամեծ խաչքարերի յուրահատուկ բացօթյա թանգարանը: Շարունակում ենք մեր ճանապարհը դեպի Կոտայքի մարզում գտնվող քաղաք Ծաղկաձոր:

Լաստիվեր - Անապատ քարանձավ - ջրվեժ

Արշավ դեպի Լաստիվեր: Դեպի Լաստիվեր տուրը բնության և արշավների սիրահարների համար է: Ճանապարհը շատ հետաքրքիր և գեղեցիկ է, գրավում է հատկապես էքստրեմալ տուրիստներին: Արշավի ընթացքում մենք կտեսնենք անապատ-քարանձավը, գեղեցիկ արագահոս գետը, փոքր և մեծ ջրվեժները, անտառը և գեղեցիկ բնություն

Օձուն - Հաղպատ - Սանահին

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին,որը պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին (VI-VII դդ.): Այցելություն Հաղպատ և Սանահին վանքեր (10-13 դդ.), որոնք Հայաստանի ճարտարապետության կարևորագույն հուշարձաններից են:

Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին - Գոշավանք

Էքսկուրսիան դեպի Սևանավանք: Վանական համալիրը գտնվում է Սևանա լճի թերակղզու հյուսիս-արեւմտյան ափին:Էքսկուրսիա դեպի Դիլիջան - քաղաք Տավուշի մարզում: Սովորաբար տեղացիները Դիլիջանն անվանում են հայկական Շվեյցարիա կամ փոքրիկ Շվեյցարիա:Էքսկուրսիա դեպի Հաղարծնի վանք (X-XIII դդ.):

Օշական – Կարմրավոր – Հովհաննավանք – Սաղմոսավանք

Տուր դեպի Օշական – հնագույն սուրբավայր Հայաստանում: Այցելություն Կարմրավոր` Սուրբ Աստվածածին եկեղեցի (7 դ.): Շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի Հովհաննավանք և Սաղմոսավանք – հին հայկական վանական համալիրներ:

Խոր Վիրապ - Արենի - Նորավանք

Էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ – Արենի – Նորավանք Ճամփորդություն դեպի հնագույն վանական համալիրներ: Նորավանք ուղևորվելու ճանապարհին այց Արենի գյուղ, որը հայտնի է իր համեղ գինով (գինում համտես), այնուհետև շարժվում ենք դեպի Նորավանք վանական համալիր XIII դար: Վանքը շրջապատող կարմիր ժայռերը ստեղծում ենք յուրահատուկ խորհրդավոր մթնոլորտ:

Ցանկանու՞մ եք բացահայտել Հայաստանը

Պարզապես զանգեք այս պահին +374 99 51 25 55 հեռախոսահամարին և մեր թիմը կանի ամենը` Ձեր ճամփորդությունն անմոռանալի դարձնելու համար:

Հետադարձ կապ

Հեռախոս` +37499512555

Հասցե` Ք. Երևան, 3-րդ մաս, Եղբայրության 16/2

էլ. հասցե` ArsTourArmenia@mail.ru